Անի Մաջնունյանի սպանության գործով ականատես վկա կա. կասկածյալն ինքնախոստովանական ցուցմունք է տվել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «էքստրասենս Անի Մաջնունյանի սպանությունը բացահայտվել է ականատես վկայի միջոցով։ Այս մասին տեղեկացանք լավատեղյակ աղբյուրից։ Այնուհետեւ բերման են ենթարկել Աննա անունով 18 տարեկան աղջկա եւ Մուշեղ անունով 20-ամյա երիտասարդի,  որը, ինչպես հետագայում պարզվեց, «Յանուս» երիտասարդական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է։ Հենց Մուշեղ Մխիթարյանն է (կեղծանունը՝ Մխիթար Մոս-Մուշեղյան) անմիջականորեն իրագործել սպանությունը, դանակի մոտ 60 հարված հասցնելով կնոջը։ Հատկապես խոցված են եղել Անիի ոտքերը։ Երիտասարդները գումար են տարել, որի չափն այնքան էլ մեծ չի եղել։ Ահա ինչու են քննիչները որոշել, որ հարձակման նպատակը գողությունն է եղել։ «Այդ սրիկան ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել»,- ասում է Աշտարակի բնակիչ Մարինե Բունիաթյանը, որն Անիի 20 տարվա ընկերուհին է։ Նա չի ճանաչում Մուշեղին։ «Վերջին տարիներին Անին շատ զբաղված էր, եւ ես նրա հաճախորդներին ու ծանոթներին չեմ ճանաչում»,- ասում է Մարինեն, որն այժմ զբաղված է հանգուցյալ ընկերուհու հուղարկավորության հարցերով։ Մեր տեղեկություններով, Մուշեղը ելումուտ է ունեցել Անի Մաջնունյանի տուն եւ նրա  հետ ինտիմ կապի մեջ է եղել։ Անի Մաջնունյանը 55 տարեկան էր։

«Սա մեր բոլորիս վիշտն է»,- ասում է նրա ընկերուհին։ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը բավականին հարուստ ստեղծագործական կենսագրություն ունի։ Մոտ 20 ներկայացում է բեմադրել այս թատրոնը, ինչի մասին երիտասարդը պատմել է իր հարցազրույցներում։ 20 տարեկանում նա հասցրել է ամուսնանալ, երեխա ունենալ եւ ամուսնալուծվել։ Ի դեպ, նա նաեւ սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող հասարակական ակտիվիստներից է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս