ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իշխանությունները միայնակ ի զորու չեն արմատախիլ անել կոռուպցիան: Միայն իշխանությունների պայքարը բավական չէ, անհրաժեշտ է բնակչության բոլոր խավերի տրամադրվածությունը»,-այս խոսքերի հեղինակը նախագահի ընտրություններում «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով հանդես եկող Սերժ Սարգսյանն է, որն իր ծրագիրը ներկայացնելու համար մեկնել էր Սյունիքի մարզ: Փաստորեն, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն այսպես կա՛մ խոստովանում է կոռուպցիայի դեմ պայքարում իր անզորությունը, կա՛մ էլ սա հրաշալի միջոց է արդարացնելու Հայաստանում օրեցօր ծաղկող այդ արատավոր երեւույթը: Դեռ ավելին, իր երեկվա ելույթում Ս. Սարգսյանը ՀՀ-ում կոռուպցիայի առկայության համար անուղղակի կերպով մեղադրել է ժողովրդին: Ճիշտ եւ ճիշտ իր վարչապետ Տիգրան Սարգսյանի նման, երբ երկրում տիրող բոլոր բացասական երեւույթների համար մեղավոր են անխտիր բոլորը, բացի իրենից: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն էլ անցած տարվա դեկտեմբերին խոստացավ վիրահատական միջամտությամբ վերացնել կոռուպցիան, բայց մինչ օրս այլեւս հակակոռուպցիոն խորհրդի նիստեր չեն անցկացվել:




Լրահոս