ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 28.07.2015-06.08.2015թթ. ընթացքում հասարակական կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ են ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնին հավակնող թվով երկու թեկնածություններ` Մարզպետունի Զադոյանի և Շուշան Դոյդոյանի:
Մարզպետունի Զադոյանի թեկնածությունն առաջադրվել է «ԼոգոՍ» երիտասարդական, իրավապաշտպան, «Ժողովրդավարության կայացման» «Ֆեմիդա» իրավաբանական կլինիկայի, «ՑՈԼԻՆԵ» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան, Շիրակի մարզի «Բարեփոխում և Զարգացում» իրավապաշտպան, «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն», «Կանթեղ» իրավապաշտպան, «Արաքս Կենտրոն», «ՈՒԻԽ» Իրավաբանական կլինիկա» հասարակական կազմակերպությունների 07.07.2015թ. համատեղ արձանագրությամբ :
Շուշան Դոյդոյանի թեկնածությունն առաջադրվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն», «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրազեկ և պաշտպանված սպառող», «Ընդդեմ իրավական կամայականության», «Առաքելություն Հայաստան» բարեգործական, «Հայաստանի Մանկական Ասոցիացիա» բարեգործական հասարակական կազմակերպությունների 05.08.2015թ. համատեղ արձանագրությամբ:
Թեկնածուների կենսագրությունն ու արձանագրությունները՝ Նախարարության պաշտոնական կայքում՝ http://moj.am/announcements/view/article/112 :
*Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Ցուցակի հրապարակելուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում թեկնածություն ներկայացրած հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն գրավոր դիմումով նախարարություն ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որը կարող է հավաստել թեկնածուների մասնագիտական փորձառությունը և նպաստել լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ որակների և արժանիքների բացահայտմանը:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն