Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են հայ գերի Արսեն Բաղդասարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն այցելել են ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Էդուարդի Բաղդասարյանին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Նա գերեվարվել էր 2014թ.-ի դեկտեմբերին: Այցելությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: Գործակալությունը նշում է, որ աշխատակիցների միջոցով ադրբեջանական գերության մեջ հայտնված նախկին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամները փոխանակվել են անհրաժեշտ տեղեկություններով:

ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հանրային կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան նշել է, որ նման այցելություններն իրականացվում են գերիների վիճակին ծանոթանալու, ինչպես նաև նրանց ընտանիքների հետ կապ պահպանելու համար:

 




Լրահոս