Պարզվում է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարումից հետո սկսել է ակտիվ ընթերցանությամբ զբաղվել: Նրա ոչ պաշտոնական կայքը՝ 2-rd.am-ը, հրապարակել է Քոչարյանի ընթերցած գրքերի ցանկը, որոնց թվում նաեւ՝ Стивен Кови «Семь навыков высокоэффективных людей», «8-й навык: от эффективности к величию», «Лидерство, основанное на принципах», У. Эдвард Деминг «Новая экономик», Bernard Lewis «The Crisis of Islam» եւ այլն: Այս հանգամանքն ուշագրավ է այն առումով, որ ժամանակին՝ ԵՊՀ-ում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ընթացքում, Քոչարյանը հեգնանքով ասել էր, թե ինքն իր նախորդի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման գիրք կարդալ չի սիրում: Թե ինչ է նշանակում գրքերի այս ցանկը, մնում է ենթադրել. կա՛մ այսպես Քոչարյանի քարոզարշավն են անում, կա՛մ էլ նա իմաստնացել է ու հասկացել ընթերցանության նշանակությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ