Աշխարհի երկրորդ ռակետ, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան դուրս է մնացել Տորոնտոյի խաղարկությունից, հայտնում է WTA-ի պաշտոնական կայքը:
Շարապովայի նման որոշման պատճառն աջ ոտքի վնասվածքն է: Տորոնտոյում առաջնությունը կանցկացվի օգոստոսի 10-16-ը: Առաջնության ներկայիս հաղթողը լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան է: