Օգոստոսի 7-ին, ժամը 21.49-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 և «Դեյվու» մակնիշի 853 LP 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:
Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ վթարի մեղավորը եղել է Daewoo-ի վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների` եղել է Երևան քաղաքի բնակիչ, 13-ամյա Վարդան Սահակյանը:
Լուսանկարները` Shamshyan.com