ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սիբիրախտի հետեւանքով տուժած մարդկանց չի պատրաստվում փոխհատուցում տալ: Ավելին, դրա վերաբերյալ նույնիսկ քննարկում չի եղել: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանից: «Ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Չեմ կարող ասել՝ կքննարկվի այն, թե ոչ»,-հավելեց նա: Հիշեցնենք, որ սիբիրախտի դեպքեր հայտնաբերվել էին 2012թ. հոկտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում, այնուհետեւ` Արմավիրի, Կոտայքի, Տավուշի մարզերում, ու բազմաթիվ քաղաքացիներ զրկվեցին իրենց միակ եկամտի աղբյուր անասուններից:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցվել էր քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 277 հոդվածի հատկանիշներով (սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը): Սակայն մինչ օրս կատարվում է նախաքննություն:




Լրահոս