Խոյ.Այսօր դուք շատ բան ունեք անելու և չի բացառված, որ մինչև ուշ երեկո մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը շատ լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնել: Չի բացառված սիրախաղ աշխատավայրում, և անգամ’ իսկական ծառայողական սիրավեպի սկիզբ: Դրական էմոցիաները երաշխավորված են:
Ցուլ. Օրը ձեր առջև կբացի հետաքրքիր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Հնարավոր է, որ ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով դուք էապես կբարելավվեք ձեր ֆինանսական վիճակը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն փոխել աշխատանքը, և այդ որոշումն իրեն կարդարացնի: Քանի որ այսօր ձեզ դիմավորելու են ըստ հագուստի, կարևոր գործնական հանդիպման գնալիս ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:
Երկվորյակ. Իրադարձությունները զարգանում են ձեր սպասածին հակառակ: Առկա է ձեր գործերի մեջ այնպիսի մարդկանց միջամտություն, որոնք ձեզ համար արդեն իսկ խնդիրներ ստեղծել են: Սակայն հիմա դուք հնարավորություն ունեք դրանց հակադրվել, պաշտպանել ձեր շահերը: Ամո՛ւր եղեք: Ավելորդ զիջումների մի՛ գնացեք: Վտանգ կա, որ մարդիկ ուղղակի երես կառնեն դրանից: Երկրորդ կեսը բերում է հուզումներ ու տագնապ:
Խեցգետին. Առավոտը բերում է նոր հնարավորություններ, գաղափարներ, որոնց իրագործումը թույլ կտա հասնել պրոֆեսիոնալ հաջողությունների: Պահանջվում է համառություն ու վճռականություն, երկուսն էլ դուք բավարար քանակությամբ ունեք: Օրվա կեսը ձեզ հնարավորություն է տալիս օգտակար ծանոթություներ հաստատել, շփվել մարդկանց հետ, որոնք շատ բան կարող են ձեզ սովորեցնել: Սեփական սխալներ դուք թույլ չեք տալիս, դրա համար էլ օրը ընդհանուր առմամբ բարենպաստ է:
Առյուծ. Այս օրվա պարգևած անակնկալները հաճելի են: Պլանները ստիպված եք փոփոխել ոտքի վրա, ու այդ ամենը ձեզ շատ է ուրախացնում, դուք հնարավորություն ունեք հասնել արդյունքների, որոնց մասին երազել եք: Օրվա առաջին կեսն անցնում է գործնական բանակցություների մեջ: Կարելի է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են մասնագիտական աճին ու աշխատավարձի բարձրացմանը: Երեկոն անցնում է թեթև ու հաճելի:
Կույս. Այսօր դուք ստիպված կլինեք բարդ ընտրություն անել’ ընդունել ոչ պարզ որոշում: Պետք է գործել հետևողականորեն, սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալը, դուք անվերջ ինչ-որ բան ձեզ տեսադաշտից բաց եք թողնում, բազմաթիվ սկսած գործեր չեք հասցնում ավարտին: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում: Ուրիշների թերությունները միանգամից նկատելի են դառնում ձեզ:
Կշեռք. Դուք մեծ հաջողությունների եք հասնում աշխատանքում չնայած, կարծես թե, դրա համար հատուկ ոչ մի բան չեք անում: Հեշտությամբ հասնելով մարդկանց հետ փոխհասկացվածության, դուք նոր դաշնակիցներ եք գտնում, և դրանց թվում կարող են լինել նաև նրանք, ովքեր վերջին ժամանակներում աջակցում էին ձեր հակառակորդներին: Ձեր հմայքը սահմաններ չունի, և այսօր դուք հաստատ կկարողանաք հետաքրքրել և անգամ գայթակղել նրան, ում հանդեպ անտարբեր չեք:
Կարիճ. Այսօր հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմածություններ, որոնք ձեզ խանգարում են ավարտին հասցնել նախկինում սկսած գործերը: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում, ինչի արդյունքում արդիական հարցերը մնում են անպատասխան:
Աղեղնավոր. Բարենպաստ օր է, որը ձեր առջև բացում է նոր հնարավորություններ: Ոչ միայն պետք է, այլև կարելի է ձեռնամուխ լինել նոր գործերի, քանի որ այժմ դուք հասկանում եք, թե ինչն է ձեզ համար իրականում հետաքրքիր, ճիշտ եք գնահատում նոր նախագծերի հեռանկարները, արագորեն ընդունում եք ճիշտ որոշումներ: Կարելի է խախտել ավանդույթները, նահանջել համընդհանուր կանոններից, ինքներդ ձեզ թույլ տաք մի ինչ-որ իրոք անսովոր բան:
Այծեղջյուր. Ձեզ դուր է գալիս օգնել մարդկանց, լուծել ուրիշների հարցերը, բայց դուք ոչ ոքի թույլ չեք տալիս չարաշահել ձեր բարությունը: Ճիշտ դասավորելով ուժերը՝ դուք կհասնեք առաջադրված նպատակներին, ու ոչ մի խարդավանք ձեզ չի խանգարի: Օրը հարմար է պոտենցիալ գործատուների կամ մեկի հետ հանդիպման համար, ում հետ դուք կուզենայիք համագործակցել: Բամբասանքները կարող են վնասել ձեր հեղինակությանը, արե՛ք հնարավորը դրանց տարածում կանխելու համար:
Ջրհոս. Դժվար է ճիշտ գնահատել այս օրվա իրադարձությունները. դուք շատ բաներ մռայլ գույների մեջ եք տեսնում: Օրը բարենպաստ չէ ուսման համար. դուք դժվարությամբ եք նոր տեղեկություն ընկալում: Առաջանում են տարաձայնություններ գործընկերների հետ, առկա է վտանգավոր թշնամի ձեռք բերելու հավանականություն: Հնարավոր են դրամական զգալի մուտքեր:
Ձկներ. Վառ արտահայտվում են առաջնորդային հատկանիշները, դուք ունակ եք ձեր ետևից տանել անգամ նրանց, ովքեր ձեր տեսակետը չեն կիսում: Լավ օր է Ձուկ-ղեկավարների համար, ովքեր կբարելավվեն հարաբերություները ոչ միայն ենթակաների հետ, այլև նոր գործընկերներ ձեռք կբերեն: Խնդիրների լուծումը մի՛ հետաձգեք: Այսօր կարելի է շատ ու շատ բաներ հասցնել: Նոր ծանոթություններ հաստատելու թեթևությունը թույլ կտա զգալիորեն ընդլայնել շփումների շրջանակը: