ՉԿԱՐԵՎՈՐՎՈՂ ՄԱՐԴԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ ԲՀԿ-ն հայտարարել է նախագահի ընտրություններին չմասնակցելու, անգամ որեւէ մեկին չսատարելու մասին, սակայն ԲՀԿ-ական պաշտոնյաներն այս օրերին հերթով հայտարարում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ու որքան էլ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կատարվածը մեկնաբանի, թե դա ոչ թե կուսակցության, այլ անհատների դիրքորոշումն է, այնուամենայնիվ ստացվում է, որ ԲՀԿ-ականները Ս. Սարգսյանի հետ են: Ուստի երեկ «Ժողովուրդ»-ը Տ. Ուրիխանյանից հարցրեց՝ արդյոք անհատ ԲՀԿ-ականների պահվածքը ստվեր չի գցում կուսակցության վրա: «ԲՀԿ՝ նշանակում է մի քանի հարյուր հազար մարդ, իսկ դա էլ իր հերթին նշանակում է մի քանի հարյուր հազար դիրքորոշում, որը եթե չի ուղղորդվում կուսակցության առաջնորդի կողմից, նշանակում է այն, ինչ հասկացաք: ԲՀԿ-ն չունի որոշում որեւէ մեկին սատարելու մասին, ավելին, ունի որոշում որեւէ մեկին չսատարելու մասին: Ու քանի որ ընտրությունների հանդեպ որեւէ քաղաքական հետաքրքրություն չունենք, հետեւաբար առանձին մարդկանց որոշումը չենք կարեւորում»,-ասաց նա:




Լրահոս