«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հայտարարություն է տարածել, որով վստահեցնում է՝ իրենք հետևում են սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
«Այս ամառային շոգ օրերը շատերին երեվակայության մեծ տռիչքների են ստիպում գնալ և ի հիասթափություն շատ շատերի ասեմ, որ ԲՀԿ-ն որևէ տեղ չի անհետացել և ուշադիր հետևում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկներին և իրավիճակի զարգացմանը։
Սահմանադրագետների հետ քննարկումներից հետո ինչպես և նշել էինք ԲՀԿ-ն կհայտնի իր կարծիքը», – նշել է նա։