ՀԻՊՆՈՍԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Ժաննա Դովլաթյանը բաց նամակ է հղել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով իր երկու դուստրերին ազատել ոստիկանության նախկին հոգեբանի ազդեցությունից, որը հիպնոսով խաբում է քաղաքացիներին: «Երկար տարիների ընթացքում Գաջեգործների 16ա հասցեում՝ իր տանը, Սոնա Ֆահրադյանը, որը շատ լավ տիրապետում է հիպնոսի հնարքներին, խաբում է մեր քաղաքացիներին, այդ թվում՝ մեր երկու դուստրերին, որոնք առավոտից մինչեւ ուշ երեկո գտնվում են նրա ազդեցության տակ՝ նյութապես ապահովելով եւ ծառայելով նրան, այդ ընթացքում նաեւ բաժանվելով ու հեռանալով սեփական ընտանիքներից»։ Քաղաքացին նաեւ տեղեկացրել է, որ Սոնա Ֆահրադյանը ոստիկանության պոլիկլինիկայում հոգեբան է աշխատել եւ հեռացվել է հենց վերոնշյալ գործունեության համար: Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունում ուսումնասիրում են նամակում ներկայացված փաստերը:




Լրահոս