ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Galatv.am-ի թղթակիցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակից փորձել է ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Մատաղիսի գործով երկար փնտրվող Իվան Գրիգորյանը Ռ. Քոչարյանի թիկնազորում է: Վ. Սողոմոնյանը հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով. «Առաջին անգամ եմ լսում  նման անուն-ազգանուն ընդհանրապես, ես չեմ լսել նման անուն-ազգանուն թիկնազորից»: Հիշեցնենք, որ «Գել» մականունով Իվան Գրիգորյանի վերաբերյալ Մատաղիսի գործում առկա է այն ժամանակ պաշտպանության բանակի հրամանատար Սեյրան Օհանյանի նամակը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որով նա խնդրում է ներողամիտ լինել դասակի հրամանատար Իվան Գրիգորյանի նկատմամբ, որովհետեւ «նա զղջացել է եւ ազգային հերոս է»:




Լրահոս