«Աննմաններս :))) շնորհակալ եմ անթիվ մեկնաբանությունների, քոմենթների համար, քանի որ օրեր առաջ ձեր իսկ օգնությամբ կարողացա կողմնորոշվել մազերիս գույնի ընտրության հարցում»:
Երկիրը խառնվել է իրար, իսկ անհոգ կյանքով ապրող մեր աստղիկներին միայն իրենց սանրվածքն ու իմիջն է հետաքրքրում: Երգչուհու մազերի գույնի վերաբերյալ հրատապ հարցը դեռ մի շաբաթ առաջ էր բարձրացված եւ նույնիսկ դրվել էր «հանրաքվեի», որի արդյունքում եղան թե՛ մեկնաբանություններ, թե՛ «քոմենթներ», որոնք, ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, լիովին տարբեր բաներ են: Ու թեեւ երգչուհին չընդունեց «Ժողովուրդ»-ի՝ ճաղատանալու մասին առաջարկը, այնուամենայնիվ, մենք ողջունում ենք, որ ընտրությունը կատարվեց թափանցիկ քվեարկության արդյունքում: Ի վերջո, ինչ-որ քվեարկություն պիտի՞ մեր երկրում թափանցիկ լինի: