«Իրանք թող զգան, որ վերեւն Աստված կա, մի քիչ էդ բաներից հեռու մնան, մեղք են»:
Աստվածավախ ու կրիմինալասեր Վարդան Ղուկասյանը, փաստորեն, հաճույքով ընդունեց իր անվանակցի՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի կարգախոսը՝ «Վերեւն Աստված կա»: Տեսնես ո՞վ է լինելու հաջորդ Վարդանը: Նկատենք, որ Աստծո գոյության մասին հաճախ սիրում են խոսել կրիմինալի մեջ խրված մարդիկ, նաեւ մարդիկ, որոնք ինչ-ինչ հարցեր լուծելու խնդիր ունեն: Իսկ երբ չարաշահումներ, ապօրինություններ, տարբեր տեսակի հանցանքներ ու զանցանքներ են թույլ տալիս, նույն Աստծո գոյությունը չեն հիշում, քանի որ իրենց ստեղծած այդ հովանավոր աստվածը միայն իրենց քննադատողներին եւ ճշմարտությունն ասողներին պատժելու համար է: