Օգոստոսի 8-9-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Նանսենի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում` 1500 քմ, Նոր Լվովյան փողոցի թիվ 62 հիմնական դպրոցի մոտակայքում` 400 քմ, Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող հրաձգարանի մոտակայքում` 100 քմ, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտակայքում` 3000 քմ, Թբիլիսյան խճուղի թիվ 29/20 հասցեում գտնվող «Մեգա-Մեդ» ՍՊԸ-ի (ներարկիչների գործարան) մոտակայքում` 1500 քմ, Սայաթ-Նովա պողոտայի թիվ 1ա հասցեում` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մոտակայքում` 100 քմ, Գ.Հովսեփյան փողոցի թիվ 6 հասցեում գտնվող «Օլիմպոս» կրթահամալիր մոտակայքում` 2500 քմ, Մարգարյան փողոցի թիվ 9 հասցեում գտնվող թիվ 100 դպրոցի մոտակայքում` 600 քմ, Նուբարաշեն թաղամասի 3-րդ փողոցի թիվ 3 փակուղում գտնվող Հեռահաղորդակցման հիմնարկի տարածքում` 3 հա խոտածածկ տարածք և 10 ծառ, Նանսենի փողոցի թիվ 21/1 շենքի մոտակայքում` 1500 քմ, Ն. Ստեփանյան փողոցում գտնվող Կ.Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի մոտակայքում` 100 քմ, Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող Հայորդաց տան մոտակայքում` 500 քմ, Հ. Հովսեփյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող Շողակաթ հեռուստաընկերության մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք:
Սյունիքի մարզի Աճանան գյուղի գերեզմանատան մոտակայքում` 5000 քմ, Կապան քաղաքի Նժդեհի 1-ին նրբանցքի թիվ 47 տանը հարակից` 600 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատանը` 1200 քմ, Օշական գյուղում` 3000 qm, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի ամառանոցներում` 3000 քմ, Աբովյան քաղաքի Ռասիայի փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում` 2000 քմ, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում` երաժշտական դպրոցի մոտակայքւմ` 2000 քմ, Քանաքեռավան գյուղի թիվ 14 փողոցի թիվ 14 տան մոտակայքում` 900 քմ, Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի թիվ 13 շենքի մոտակայքում` 700 քմ, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարի 7-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում` 3 հա, Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում` 1 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: