Լատվիայում շոգի պատճառով մեկ օրվա ընթացքում հոսպիտալացվել է 18 մարդ: Այս մասին հայտնում է Delfi-ն, գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, շոգից տուժածներից ամենափոքրը երկու տարեկան երեխա է եղել, իսկ ամենամեծը՝ 78 տարեկան:
Անցնող մի քանի օրերի ընթացքում բժիշկները ստացել են 1234 հեռախոսազանգ, որից 359-ը կապված են եղել տարբեր վնասվածքների հետ: Նշենք, որ Լատվիայում գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: