ՁԳՁԳՎՈՂ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հունվարի 22-ի նիստը չկայացավ: Պատճառը 3 զինվորների պաշտպաններ Ալվարդ Մնացականյանի եւ Ազատ Շահբազյանի բացակայությունն էր: Վերջինս շատ քիչ թվով նիստերի է մասնակցել: Իսկ Ալվարդ Մնացականյանը դատարանին հեռախոսով հայտնել էր, որ ինքը վատառողջ է,  բարձր ճնշում ունի եւ չի կարող նիստին մասնակցել: Նա նաեւ հայտնել էր, որ իր պաշտպանյալների համաձայնությամբ՝ իր բացակայությամբ դատական նիստ կարող է կայանալ: Սակայն դատավոր Սամվել Մարդանյանն ասաց, որ օրենքը դա թույլ չի տալիս: Դատավորի խոսքով՝ իրենք սպասում են, որ Ա. Մնացականյանն իր վատառողջության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կներկայացնի դատարան, այլապես դատարանը նրա բացակայության առթիվ միջոցներ կձեռնարկի: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ցանկանում էր միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը հայտարարեց, որ նիստը չի սկսվել, եւ միջնորդություն չի կարող ներկայացվել: Դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 29-ին: Այս գործով դատավարությունը ձգվում է արդեն  մեկուկես տարի:




Լրահոս