ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՌԱՆՑ ՈՒՂԵՂԻ
ԱՄՆ-ում մահացել է առանց ուղեղի ծնված աղջիկը: Նրա գանգն ամբողջովին դատարկ չէր. ուղեղաբունը, որը պատասխանատու է շնչառության, սրտի ցիկլի եւ արյան ճնշման համար, զարգացած էր գրեթե նորմալ մարդկանց նման: Մայրը իմացել է երեխայի հիվանդության մասին դեռ հղիության 2-րդ ամսում, սակայն հրաժարվել է դադարեցնել հղիությունը: Երեխան մահացել է 2,5 տարեկանում: Նրա կյանքը փրկելու համար ծախսվել է մոտ 5 հարյուր հազար դոլար: Այս հիվանդությամբ ծնված երեխաները սովորաբար ապրում են մի քանի ժամից մինչեւ մի քանի շաբաթ:

ԳՈՂԱՑԵԼ Է ՀՈՐ ԴԻՆ
«ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի 48-ամյա բնակիչը գերեզմանատնից գողացել է 93-ամյա հոր դին»,-գրում է Lifenews.ru-ն: Նա խոստովանել է իր հարազատներին, որ գնացել է այդ քայլին` հույս ունենալով վերակենդանացնել հանգուցյալ հորը հատուկ աղոթքի օգնությամբ:

ՏՈՒԳԱՆՔ՝ ՁՆԱԳՆԴԻԿԻ ՀԱՄԱՐ
«Բելգիայի Ֆլանդրիա շրջանում 100 եվրոյի չափով տուգանք է սահմանվել ձնագնդիկ նետելու համար»,-գրում է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ-ն: Ըստ տեղական ԶԼՄ-ների` Բելգիայի իշխանությունները ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշել են շահույթի նոր աղբյուր գտնել: Իրականում նրանք վտանգ են տեսնում ձնագնդիկների նետման մեջ՝ համեմատելով այն քարեր նետելու հետ: Պաշտոնյաների որոշման իրականացմանը կհետեւեն ոստիկանները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս