ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա֊պարհ֊ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք–Քարվաճառ (ԼՂՀ), Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմին֊դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա֊ների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:




Լրահոս