Մեքենան հարվածել է հանգառում կանգնած քաղաքացուն. վերջինիս վիճակը կայուն ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 11.51-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 SR 711 պ/հ (վարորդ` 1966 թ. ծնված Տ. Ս.) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 29 OL 454 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Վ. Հ.,) ավտոմեքենաները, այնուհետև «Օպել Աստրա»-ն հարվածել է կանգառում կանգնած քաղաքացու (1990 թ. ծնված Ք. Հ.), ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս