Մկրտիչ Արզումանյանը (Մկո) իր ֆեյսբուքյան էջում գրել է.
“Հենց նոր վերադարձանք “Գարեգին Նժդեհ” ֆիլմի պրեմիերայից: Ցնցված եմ: Տպավորություններս չափ ու սահման չունեն: Վիթխարի աշխատանք էր կատարված: Շնորհավորում եմ ընկերներիս, ովքեր ստեղծել են այս ֆիլմը: Նաև դիմում եմ այն անհեթեթ կոմենթներ գրող ու ինքնահաստատվել երազող էակներին՝ սիրելիներս, չի կարելի վատաբանել մի բան, որ դեռ չեք տեսել: Ամոթ է: Մտածեք ձեր հեղինակության մասին: Կրկին՝ Բրավո ընկերներիս լավ աշխատանքի համար”: