![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/բռնցք.jpeg)
Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք մարզիկներ անհաջող են մեկնարկել:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել հաղթահարել բուլղարացի Տինկո Բանաբակովի արգելքը և դուրս է մնացել պայքարից: 69 կգ քաշային կարգում պարտվել է Վլադիմիր Մարգարյանը: 81 կգ քաշային կարգում Նիկոլ Հարությունովը մեկնարկային մենամարտում պարտվել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոշկո Դրաշկովիչին: