![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/3a98451c504b0d016a3927a6ea20c2e1.jpg)
Ինչպես հայտնում է PrimeCrime-ը, անցած ուրբաթ օրը 42-ամյա «օրենքով գող» Թեմուրի Գվասալիան, ով քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Թեմո Սուխումեցի անունով, Զուգդիդիի քաղաքային դատարանի կողմից արդարացվել է իր հանդեպ ներկայացված բոլոր մեղադրանքներով: Կայքը նշում է, որ դատավորի ներողամտությունը պայմանավորված է եղել դատապարտյալի անմխիթար առողջական վիճակով:
Հավելենք, որ Թեմո Գվասալիան ձերբակալվել էր մայիսի 14-ին Ռուխի գյուղում՝ վրաց-աբխազական սահմանը հատելիս: Նրա մոտ թմրանյութեր են հայտնաբերվել և «գողական աշխարհին» պատկանելու մեղադրանք ներկայացվել:
PrimeCrime-ի տեղեկություններով՝ Վրաստանում Թեմոն պատրաստվում էր բուժվել քրոնիկ մաշկային հիվանդությունից, սակայն ձերբակալության ու անհանգստության հետևանքով նրա վիճակը գնալով էլ ավելի է վատացել: