Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը:
Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաև բոլոր ծառայածներին ու ծառայողներին և հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ-հանդիպման:
Այս օրը պետք է լինի նաև այն օրը, երբ երկրի ղեկավարությունը խոստանա և գործով ապացուցի, որ ամեն ինչ կանի սահմանը պաշտպանող այդ երիտասարդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց նպատակներին ու երազներին հասնել սեփական հայրենիքում:
Այս մասին Վարդան Օսկանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում: