![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/00094.jpg)
Այս գիշեր Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում ոստիկանական տեղամասի դիմաց ականապատված ավտոմեքենա է պայթեցվել, ինչի արդյունքում 10 մարդ զոհվել է, որոնցից 3-ը՝ ոստիկան: Այս մասին այսօր հայտնում է Milliyet թերթը:
Պայթյունը լուրջ վնաս է հասցրել ոստիկանական տեղամասի շենքին ու մոտակայքում գտնվող տներին և մեքենաներին:
Ստամբուլի ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ տուժածներից մեկն հանդիսանում է ոստիկանական տեղամասի պետի տեղակալը, 2-ը՝ ոստիկանության աշխատակիցներ, իսկ 7-ը՝ քաղաքացիական անձինք: