Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և բարեկարգման ամենշաբաթյա աշխատանքները: Գործընթացը ներառում է ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ բակային տարածքների մաքրությունը:
Շաբաթօրյակները կազմակերպվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով ու տեխնիկայի գործադրմամբ:
Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր: Աշխատանքների ընթացքը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների կողմից: