Որոնվում է Մոսկվայի մարզում տեղի ունեցած ավիավթարի 9-րդ զոհի դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 140 մասնագետներ ու 30 միավոր  տեխնիկա է ներգրավվել Մոսկվայի մարզում  «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռի և «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռի բախման արդյունքում 9-րդ զոհի որոնողական աշխատանքներին. ջրասույզներն արդեն հետազոտել են ջրամբարի հատակի 500 քմ-ը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:

Ռուսաստանի քննչական կոմիտեի տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը կազմել է 9 մարդ, նրանց թվում է 2 անչափահաս: Զոհերի թվում կա նաև 4 հայ: Ուղղաթիռն ու ինքնաթիռն արդեն դուրս են բերվել ջրից:

Որպես ողբերգության հիմնական վարկած հետաքննիչները դիտարկում են օդաչուների սխալը:




Լրահոս