
Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն պատմել է, թե ինչպես է ընթանում թիակի վնասվածքի վերականգնման ընթացքը և խոսել հետագա հնարավոր մենամարտերի մասին:
Նա նշել է, որ հաջորդ տարի հոգեպես և ֆիզիկապես պատրաստ կլինի ռևանշ վերցնել Ֆլոյդ Մեյվեյզերից: Անդրադառնալով Մեյվեյզերի հետ առաջին մենամարտին, Պակյաոն նշել է. «Մեյվեյզերը ողջ մարտի ընթացքում փախչում էր ինձնից: Ես առաջ էի գնում, գրոհում, որի պատճառով էլ արժանացա հաղթանակի», – նշել է նա: