«Այնքան բամբակ քշեցին նման ստորների բերանը, որ տեքստիլ արտադրությունը կործանվեց». ազատամարտիկը` Ա. Նիկողոսյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանն այսօր հայտարարություն է արել, որում ասվում է, որ «Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, որովհետև Դաշնությունը Ռուսաստանի համար  շատ փոքր է և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կարող դուրս մնալ տեղի ունեցող վտանգավոր զարգացումներից և որևէ անհատ չէ որ պետք է որոշի, թե որ դաշնության կազմում լինի Հայաստանը, դա պետք է որոշի հայ ժողովուրդը` հանրաքվեի միջոցով: Ես համոզված եմ, որ դա սարերի հետևում չէ և Հայաստանը ձայների բացարձակ մեծամասնությամբ կմտնի  Ռուսաստանի կազմի մեջ, եթե Ռուսաստանը դեմ չլինի»:

Նիկողոսյանի այս հայտարարությունը, իհարկե դժվար է ադեկվատ մարդու հայտարարություն համարել, քանի որ ցանկացած հայրենասեր հայ, երբեք չի ուրանա այն պայքարը, որ եղել է հենց անկախանալու համար:

«Ասում է` այնքան բամբակ քշեցին նման ստորների բերանը, որ տեքստիլ արտադրությունը կործանվեց: Հիմա դրան պետք է արհամարհես, որովհետև դա խելքին մոտ արտահայտություն չէ: Ես նման հիմարությունները չեմ ընդունում, մեր ազգի դեմ, մեր պետականության դեմ նման հայտարարութուներ անողներին չեմ ընդունում»,- Armlur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:

Ազատամարտիկի խոսքով` չի կարող հայ կոչվել այն մարդը, ով իր ազգի ազատության դեմ նման հայտարարություններ է անում. «Մենք պատմության մեջ գոնե մեկ անգամ տեսել ենք, ինչ է նշանակում ստրկանալ»:




Լրահոս