Ապարանի ճանապարհին բուք է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 28-ին` ժամը 11.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում` Մարտունիում, Աշոցքում, Արթիկում, Գորիսում տեղում է թույլ ձյուն: Ապարան-Քուչակ ճանապարհահատվածում բուք է, սակայն այն երթեւեկելի է: Ուժեղ ձնաբքի պատճառով երկկողմանի փակ է Սելիմի լեռնանցքը:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, թե Գավառի, Սեւանի, Դիլիջանի, Սիսիանի, Ապարանի, Մեղրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:




Լրահոս