«Բարսելոնա»-ի ղեկավարությունը դեռ չի վաճառի Պեդրոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը որոշել է դեռ չվաճառել իսպանացի հարձակվող Պեդրոյին, հաղորդում է Sport.es-ը: Որպես պատճառ նշվում է  Նեյմարի հիվանդությունը: Նրա մոտ ախտորոշվել է խոզուկ, և  ֆուտբոլիստը ստիպված  բաց կթողնի Եվրոպայի և Իսպանիայի սուպերգավաթների հանդիպումները:

Նշվում է, որ Պեդրոյի տրանսֆերի համար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վճարել  30 միլիոն եվրո: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում Պեդրոն  Իսպանիայի առաջնության 35 հանդիպումներում խփել է 6 գնդակ, կատարել նույնքան գոլային փոխանցում:




Լրահոս