Մահացել է հերթական օրենքով գողը` Մաֆիա մականվամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գողական աշխարհը, Դեդ Հասանից և Աստամուր Գուլիայից հետո,  կրեց ևս մեկ նշանակալից կորուստ: Մոսկվայի կլինիկաներից մեկում կյանքի 57-րդ  տարում վախճանվել է  քութաիսցի ազդեցիկ “օրենքով գող” Թեյմուրազ Սինաթաշվիլին, որը քրեական շրջանակներում առավել շատ հայտնի է Մաֆիա կամ Քութաիսցի Մերաբ  մականունով:
“Փրամ կրայմ” կայքի հաղորդմամբ`  Թեյմուրազ Սինաթաշվիլին Քութաիսիի գողական ընտանիքի գաղափարախոսներից մեկն էր: Վերջին անգամ նրա մասին շատ էին խոսում 2009թ.-ին՝ կապված Տարիել Օնիանիի անվան շուրջ պտտվող խոսակցությունների հետ, որը միանշանակ չի գնահատվել քութաիսցի “օրենքով գողերի” կողմից:
“Փաստինֆո”




Լրահոս