Վլադիմիր Գասպարյանը իդեալական ընտրություններ է խոստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վստահ է, որ առաջիկա նախագահական ընտրությունները, դրանց բնականոն ընթացքն ապահովելու առումով, “լինելու են իդեալական”:  Այդ մասին հայտնում է ,Ազատությունե ռադիոկայանը:
Հարցին, թե ինչպես է ոստիկանությունը պատրաստվում ապահովել ընտրությունների բնականոն ընթացքը` նկատի ունենալով, որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների եւ պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ արձանագրվեցին լրագրողի աշխատանքը խոչընդոտելու եւ ընտրատեղամասերում կուտակումների դեպքեր, Գասպարյանը պատասխանեց. – “Եւ առաջին, եւ երկրորդ ընտրությունները, որ անցկացրեցինք մենք, ես բավարար եմ գնահատում: Ակնկալում եմ, որ հիմա լավ է լինելու: Եթե դա առաջին-երկրորդ փորձերն էին, սա արդեն երրորդն է: Այստեղ լինելու է իդեալական”:




Լրահոս