Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԿԲ-ն մեծ աշխատանք է կատարել ռուբլու կայունացման ու դրա ամրապնդման համար:
«Կենտրոնական բանկը շատ բան է անում ազգային արժույթի ամրապնդման համար, համենայնդեպս այն բանի համար, որպեսզի այն ավելի կայուն լինի, որպեսզի այդպես կայուն էլ իրեն զգա մեր ֆինանսական համակարգն ընդհանուր առմամբ: Տեսնում եմ, թե ինչպիսի համառությամբ եք դուք գնում այդ ճանապարհով»,- ասել է Պուտինը:
Ավելի վաղ Կենտրոնական բանկը փետրվար ամսից հետո առաջին անգամ պաշտոնապես եվրոյի փոխարժեքը 70 ռուբլուց բարձր է սահմանել (70,75), իսկ դոլարի փոխարժեքը՝ վերջին 5 ամիսների ընթացքում առաջին անգամ գերազանցել է 64 ռուբլին (64,49):