Այսօր Ռուսաստանի Ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասել էր, որ Ռուսաստանը պետք է ձևավորի կայսրություն, և նախկին խորհրդային պետությունները պետք է համախմբվեն Ռուսաստանի հետ, այդ թվում նաև Հայաստանը:
Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ՝ նրա կարծիքն իմանալու համար: Վերջինս նշեց, որ այս հարցին չի կարող քաղաքական տեսանկյունից պատասխանել, որովհետև բարեհունչ չէ:
«Այդ մարդը, որ ասում է՝ մեր պետութունը պիտի դառնա մեկ այլ պետության մաս, դրա մասին ընդհանրապես խոսել չարժի: Նա ճիճու է, որ այդպիսի տեսակետ հայատարարեց, զուգարանում հանդիպած ճիճու, որին ճզմելն էլ ափսոս է, ավելով պիտի շպրտես մի կողմ` գնա մյուս ճիճուներին խառնվի»,-ասաց ԱԻՄ առաջնորդը: