Ռուսաստանը հուլիսի 1-ից օգոստոսի 5-ը արտահանել է 2 միլիոն 293 հազար տոննա հացահատիկ, ինչը 39.8 տոկոսով ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Դաշնային Մաքսային ծառայությանը:
Արտահանման ծավալների նվազումը կապված է այն բանի հետ, որ 2015 թ փետրվար ամսից Ռուսաստանում գործում է հացահատիկի արտահանման համար մաքսային հարկ:
Ցորենի արտահանման ծավալները կազմել է 1 միլիոն 440.6 հազար տոննա, գարիինը՝ 687.2 հազար տոննա, եգիպտացորենը՝ 152.8 հազար տոննա, այլ հացահատիկներինը՝ 12 հազար տոննա: