Թուրքիայում «Իսլամական պետության» 3 ռուս անդամներ են ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի Ադանա քաղաքում ձերբակալվել են ծննունդով Ռուսաստանից 3 անձինք, ովքեր մեղադրվում են «Իսլամական պետության» (ԻՊ) հետ կապեր ունենալու մեջ: Վերջիններիս ձերբակալել են կիրակի օրը, կասկածյալների հարցաքննությունը շարունակում է, գրում է հրատարակչությունը:

Սակայն Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունից հայտնել են, որ վերջիններս դեռևս կասկածյալների ձերբակալման մասին ոչ մի տեղեկություններ չունեն:

«Դեռևս դրանք տվյալներ են, որոնք հայտնվել են տեղի ԶԼՄ-ներում: Մեզ Թուրքիայի իշխանությունները դեռևս պաշտոնապես չեն տեղեկացրել կատարվածի մասին»,- «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում ռուսական հյուպատոսության ներկայացուցիչը:




Լրահոս