3 վտանգավոր սովորույթներ, որոնք փորացավի հիմնական պատճառներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերևս ոչ ոք չի վիճի, որ ուտելիքը պետք է օրգանիզմին տա էներգիա, ուժ և առույգություն` ողջ օրվա համար: Սակայն լինում են այնպիսի դեպքեր, որ ուտելուց հետո մենք զգում ենք թուլություն, քնկոտություն կամ ծակոցներ որովայնում:

Պարզվում է` սնունդը ոչ միայն օրգանիզմին կարող է ուժ և առողջություն տալ, այլևս վերցնել դրանք: Թե ինչ սովորություններից պետք է ազատվել, ներկայացնում է takprosto.cc-ն:

1. Օսլայի և սպիտակուցի համադրությունը

Շատերս ենք կարտոֆիլե պյուրեի հետ ուտում շոգեխաշած միս, կամ ձուկ և հաց, կամ էլ շիլա` մսով: Մի խոսքով. օրինակները կարող են բազմաթիվ լինել, բայց պետք է մեկ բան լավ հիշենք. օսլան և սպիտակուցը չպետք է միասին ուտել: Այլ կերպ ասած, հացը, շիլան, կարտոֆիլը և այլ օսլա պարունակող մթերքները չպետք է ուտել մսի, ձկան, ձվի, պանրի, կաթնաշոռի և այլ սպիտակուց պարունակող մթերքի հետ:

2. Սառը ըմպելիքներ խմելու սովորությունը

Ամառվա տապին շատ քչերը կարող  են դիմանալ առանց ջրի և այլ ըմպելիքների, որոնք երկար ժամանակ դրված են եղել սառնարանում: Սակայն սառը ջուրը շատ վնասակար է, խանգարում են օրգանիզմին մարսել ուտելիքը , իսկ դա գիրացման նշաններից է հանդիսանում:

3. Ուտելու ժամանակ ջուր խմելու սովորություն

Իհարկե, ջուրն օգտակար է: Որքան այն շատ խմես, այնքան օրգանիզմը կմաքրվի վտանգավոր միկրոբներից և կլավանա ինքնազգացողությունը: Բայց, եթե սննդի հետ ստամոքսում ջուր է հայտնվում, այն կարող  է հակառակ ազդեցությունն ունենալ: Այս դեպքում ամենաճիշտ քայլը կլինի ջուր խմել ուտելուց մեկ ժամ առաջ, կամ մեկ ժամ  հետ: Իսկ եթե առանց դրա հնարավոր չէ, ապա բավարարվել գոնե մեկ բաժակով:

 




Լրահոս