
Երեկ հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին է այցելել էպոսագետ Վարդան Սեդրակյանն իր տիկնոջ հետ: Ուշագրավն այն է, որ էպոսագետն ու իր տիկինը եղել են երկու Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներով, որոնք պատկերված են լուսանկարում: Այս մեքենաների մոտավոր գինը 40 հազար դոլար է: Ինչպես հայտնի է, բացի այս երկուսից, էպոսագետը եւ իր ընտանիքն ունեն նաեւ Range Rover եւ Lexus մակնիշի ավտոմեքենաներ (նկատենք, որ 19օօ006 համարանիշով երկաթյա սեւ նժույգի դիմապակուց բացակայում է ինչպես ԱՊՊԱ-ի, այնպես էլ տեխզննման կտրոնը): Թե որտեղից նրան այդ փողերը, էպոսագետը մշտապես հրաժարվել է պատասխանել: Բայց սա միակ ուշագրավ փաստը չէ: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախկինում Վ. Սեդրակյանը պարբերաբար կազմակերպել է հավաքներ, որոնց մասնակցել են մի խումբ երիտասարդ տղաներ: Հանդիպումների ժամանակ երիտասարդները լսել են էպոսի մասին Սեդրակյանի մեկնաբանությունները, կարդացել Նիցշե, էպոս եւ այս ամենի համար վճարվել՝ արդյունքում վերածվելով շարքային զոմբիների: Փաստորեն, էպոսագետը, բացի լավ դերասան լինելուց, նաեւ լավ հոգեբան է եւ զբաղվել ու զբաղվում է ուղեղների լվացմամբ: Ինչ խոսք, տաղանդավոր ու հոյակապ անձնավորություն: