ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից, անշուշտ, մի քայլ «առաջ» են. եթե նախկինում իշխանության թեկնածուի ձայներն ապահովում էին մեծամասնականով ընտրված պատգամավորները, որոնք հիմնականում քրեածին օլիգարխներն էին, ապա այս անգամ նրանք մեկուսացվել են: Խնդիրը տեղափոխվել է օրինական հարթություն: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետերին, քաղաքապետերին, գյուղապետերին. ասել է թե՝ պետական համակարգի ղեկավար աշխատողներին: Սա նշանակում է, որ կեղծիքներն օրինականացվում են, իշխանական լծակներն էլ՝ պետականացվում, իշխանությունը նույնանում է պետության հետ: Ու քանի որ ավագ սերնդի ՀՀԿ-ականներից շատերը նախկին նվիրյալ կոմունիստներ են՝ «սովետի շկոլան» անցած, ուստի իրավիճակն ակամա սկսում է հիշեցնել ԽՍՀՄ տարիները: Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում. անգամ էլեկտրաէներգիայի ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները:




Լրահոս