Օգոստոսի 11-ին և 13-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Սլովակիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, հայտնում են ՀՖՖ կայքից:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրը հավաքական է հրավիրել 19 ֆուտբոլիստներ: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել նորվեգական «Ասանե» թիմի կիսապաշտպան Դավիթ Մկրտչյանը:
Դարպասապահներ
Սուրեն Ալոյան «Բանանց»
Վարդան Վարդանյան «Փյունիկ»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարտ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Դավիթ Մկրտչյան «Ասանե» (Նորվեգիա)
Հարձակվողներ
Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»