ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ ստացավ այն մասին, որ Էրեբունու թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները «բունտ» են արել: Բանն այն է, որ գազալցակայանում բոլոր հաճախորդներին պարտադրում են տալ հավելյալ 500 դրամ՝ պատճառաբանելով, թե դա «թեյավճար» է: «Բայց թեյավճարը տալիս են կամովին՝ այդ աշխատանքն արած մարդուն: Եթե հիմա գազը լիցքավորվում է ավտոմատ, ո՞ւմ է հասնում իմ տված 500 դրամը»,-դժգոհեց խմբագրություն զանգահարած քաղաքացին: Փորձեցինք այս առիթով պարզաբանումներ ստանալ Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնական ներկայացած Սերգեյ Բաղդասարյանը. «Հիմա որ մեկը հանում ու չաեվո է տալիս, ի՞նչ անեն, հրաժարվե՞ն: Տենց բան չկա, որ պահանջեն, էտի աբսուրդ ա: Էտի ում մտքով անցնում ա, հանում, չաեվո են տալիս: Եթե պահանջեն, ուրեմն տենց մարդուն կբռնենք ու կհեռացնենք աշխատանքից»:




Լրահոս