ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ կոնդեցիները ՀՀ նախագահի նստավայրի մոտ օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանին: «Կանգնած սպասում էինք: Նա հանգիստ մոտեցավ մեզ ու անմիջապես ասաց, թե ինչու եք ձեզ նեղություն տվել ու այս ցրտին, քամուն եկել, կանգնել, ինձ եք սպասում: Չէ՞ որ ես խոստացել եմ, որ ձեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դուք ձեր տները ունենաք: Մենք էլ նրան ասացինք՝ ախր Դուք վաղուց եք խոստացել, բայց մինչեւ հիմա նորություն չկա, ոչ մի փոփոխություն չկա, ինչպե՞ս վստահ լինենք, որ Ձեր խոստումը կկատարեք: Սարգսյանը խոստացավ, որ լրջորեն զբաղվելու է մեզանով»,-«Ժողովուրդ»-ին պատմեց կոնդեցի 45-ամյա Սուրիկը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը դեռ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր կոնդեցիներին նույն խոստումը տվել: Ու ընդհանրապես, 5 տարի է՝ ինչ Կոնդի 200 ընտանիք վարձով է ապրում: Նրանց համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքներն էլ դադարեցված են:




Լրահոս