Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ հարձակվող Պեդրոյի ապագան պարզ կլինի առաջիկա օրերի ընթացքում: Տեղեկությունների համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հավակնորդներ են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Պեդրոյի ապագան շուտով կորոշվի, քանի որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել»,- նշել է Էնրիկեն: