Armenian text to speach

Անդրանիկ Նիկողոսյանի վատ պահվածքի պատճառով Սեյրան Օհանյանը ետ է վերցրել նրա պարգևները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն երեկ հանդես էր եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում էր  Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից: Նշենք, որ վերջինս կարծիք է հայտնել, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

Մարուքյանն Ազգային ժողովի նախագահին առաջարկել է Անդրանիկ Նիկողոսյանին զրկել 2013թ. հոկտեմբերին ստացած՝ ՀՀ ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից: Նրան պարգևատրած գերատեսչություններից է նաև պաշտպանության նախարարությունը: Ինչպես այսօր հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը,  Ա. Նիկողոսյանին ոչ միայն ԱԺ նախագահը և ոստիկանապետն են մեդալներ տվել, այլև ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը միանգամից երկու` «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալով է պարգևատրել:

Ավելին, Armlur.am-ին հայտնի դարձավ, որ տարիներ առաջ նախարարության և Անդրանիկ Նիկողոսյանի հարաբերություններն այնքան մտերմիկ են եղել, որ ՊՆ-ն Նիկողոսյանին տարբեր պարգևներ է շնորհել: Սակայն ավելի հատկանշական է այն, որ որոշ ժամանակ անց բոլոր նվերները հետ են վերցվել, քանի որ նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները կտրուկ վատացել են: Պատճառը, մեր տեղեկություններով, այն էր, որ Նիկողոսյանն իրեն սկսել էր վատ պահել: ՊՆ-ն էլ տեսնելով, որ բարի համբավ ձեռք բերած Անդրանիկ Նիկողոսյանը սկսել է ինչ-ինչ սխալ քայլեր անել, որոշում է պատժել նրան: Եվ արդեն մի քանի տարի է` նախարարությունն Անդրանիկ Նիկողոսյանի հետ որևէ կերպ չի համագործակցում կամ առնչվում:

Իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք ՊՆ-ն հետևել Էդմոն Մարուքյանի առաջարկին` հետ վերցնել Նիկողոսյանին տրված մեդալները, փորձեցինք պարզել հենց նախարարությունից: Մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ Ա. Նիկողոսյանին բավականին վաղուց տրվել է երկու մեդալ` սահմանամերձ գյուղերում կատարած բարեգործությունների և սահմանապահներին որոշակի աջակցություն ցուցաբերելու համար:

Նախարարությունը, սակայն, Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, ստեղծված իրավիճակում չի կարող տրված մեդալները հետ վերցնել, քանի որ օրենքով սահմանված նման ընթացակարգ չկա:




Լրահոս