Երիտասարդ հայրենապահները պահանջում են Անդրանիկ Նիկողոսյանին քրեական պատասխանատվության ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը  գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ անդրադառնալով Հայաստանը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին Անդրանիկ Նիկողոսյանի կողմից  արված հայտարարությանը: Ինչպես հայտնի է Էդմոն Մարուքյանը պահանջում է ետ վերցնել Անդրանիկ Նիկողոսյանին տրված պարգևներն ու մեդալները: Եվ այսպես նմանատիպ մի պահանջով հանդես է եկել նաև Երիտասարդ հայրենապահների միավորումը: Վերջինս հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն, իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերը քրեորեն պատժելի են: Անդրանիկ Նիկողոսյանի վերջին հայտարարությունները՝ կապված Հայաստանը Ռուսաստանին միացնելու հետ, ամբողջովին տեղավորվում են այս հոդվածի տրամաբանության մեջ /տարածքային ամբողջականությունը խախտելը/: ՈՒստի պահանջում ենք քրեական պատասխանատվության կանչել Անդրանիկ Նիկողոսյանին ՀՀ ՔՕ 301 հոդվածի հատկանիշներով»:




Լրահոս