Զեյթունում ամուսինների սպանության մեջ մեղադրվողը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանն, ով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում մահացել է: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից: Մահվան պատճառը եղել է գանգուղեղային վնասվածք: Հիշեցնենք, որ ոստիկանների կողմից հայտնաբերվելուն պես, տղամարդը հրազենով կրակել է ինքն իր վրա:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ նախաքննության ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը վիճաբանության ժամանակ, հրազենից կրակոցներ է արձակել Հովհաննես Մխիթարյանի և նրա կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, նրանք մահացել են: Ըստ նախնական քննության արդյունքների՝ ամուսինների վրա հրազենից կրակոցներ է արձակել Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 44-ամյա Տիգրան Մանուկյանը, ով փաստացի բնակվում է Երևան քաղաքի, Կ. Ուլնեցու 30 շենքի 2-րդ մուտքի նկուղում, որտեղ էլ վերջինս, ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնաբերվել է՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով և տեղափոխվել բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

 




Լրահոս