Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Խեմնիցեր»-ի նկատմամբ հաղթանակից հետո, Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գովեստի խոսքեր է ուղղել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Մխիթարյանը սկսել է հիանալի համագործակցել թիմակիցների հետ։ Հենրիխը գոլային փոխանցումներ է կատարում, ինչպես նաև անձամբ գրավում մրցակիցների դարպասը: Դա խոսում է այն մասին, որ նա ճիշտ ուղու վրա է, իսկ Մխիթարյանն էլ` գերազանց մարզավիճակում»,- նշել է Տուխելը: