Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի հասարակական զուգարաններից մեկում հայտնաբերվել է նորածին երեխայի դի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Մոսկվայի իրավապահ մարմիններին:
«Երկրորդ հարկի կանացի զուգարանում հայտաբերվել է երեխայի դի: Ոստիկանների կողմից ձերբակալվել է 1991 թ ծնված Տյումենի բնակչուհին: Նա ժամանել էր Ռոստովից ու պետք է թռչեր Տյումնե: Նախնական տվյալներով՝ դա նրա երեխան է»,- հայտնել է աղբյուրը:
Տեղեկացվում է, որ ենթադրյալ մայրը ձերբակալված է, իսկ հետագա ստուգումներով զբաղվում են քննչական մարմինները: